Գյումրու փոստային բաժանմունքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են ՔՊ-ական չլինելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու թիվ 3101 փոստային բաժանմունքի ղեկավար Գագիկ Հարթենյանի որդի՝ Արտաշես Հարթենյանը, ArmLur.am-ին պատմում է, որ ապրիլի 17-ից 1 ամսով կասեցվել է իր հոր լիազորությունները:

«5-6 ամիս առաջ Շիրակի մարզի Հայ Փոստի պատասխանատու է նշանակվել համակարգի հետ ընդհանրապես կապ չունեցող նախկին ՀԷՑ արենդատոր Սերյոժա Շահնազարյանը, պետք է հաշվի առնել, որ նա ՔՊ-ական է, այդ հովանավորչությամբ, իրենց կապերով նշանակվել է կառույցի պատասխանատու: Ինքը որոշել է առաջինը ազատվել հորիցս՝ Գագիկ Հարթենյանից»-պատմում է Արտաշես Հարթենյանը:

Նրա խոսքով՝ Սերյոժա Շահնազարյանի նշանակվելուց հետո լարվածություն է սկսվել, և նպատակաուղղված արշավ է սկսվել հոր դեմ:
Աշխատակիցների միջոցով փորձել են ինչ-որ իրավիճակներ ստեղծել, որով կարող էին հեշտ ազատվել Գագիկ Հարթենյանից:
«1 ամիս առաջ հորս հրավիրել են Երևան, ասել էին, որ պիտի դիմում գրես ու գնաս, եթե չգրես լավ չի լինի, ոստիկանությունը կսկսվի զբաղվել: Հայրս ասել է՝ ով ուզում է թող զբաղվի, ես իմ աշխատանքային պարտականություններն եմ անում, եթե գտնում եք, որ չեմ կարողանում անել հրաման տվեք՝ ազատեք»:
Արտաշեսի խոսքով՝ հրավերները շարունակական են եղել:

«Պատճառները ոչ յուրային լինելն էր, և ՔՊ-ական չլինելը: Հիմա լիազորությունները դադարեցրել են 1 ամսով, որ այս ընթացքում նոր փորձեն հասկանան իրական հիմքեր կան, որ հեռացնեն, թե չէ»-հավելեց Գագիկ Հարթենյանի որդին:
Լիազորությունները կասեցվել են ՀայՓոստի գլխավոր տնօրեն Արայիկ Աբրահամյանի ապրիլի 16-ի հրամանով:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս