Գուրգեն Մադոյանը հաղթանակ է գրանցել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու անդամ Գուրգեն Մադոյանն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգի մեկնարկում Մադոյանը մրցեց հունգար Ռոմեո Բուզայի հետ և առավելության հասավ 5:0 հաշվով:

Մադոյանի հաջորդ մենամարտը ապրիլի 21-ին է:

Մինչ այս Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:




Լրահոս