Երեկ հայտնել էինք, որ Տավուշում բերման են ենթարկվել Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, նաև շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Միհրան Մախսուդյանին տեղափոխել են հիվանդանոց։ ArmLur.am-ը լուսանկար է ներկայացնում հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը նաև տեղեկացրել էր, որ ոստիկանները բերման են ենթարկում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցներին Այրումի խաչմերուկի մոտակայքից։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։