Քիչ առաջ ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձանցից մեկին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց՝ կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Մյուս 6 անձինք ձերբակալվածի կարգավիճակ ունեն։
Դեպքի բոլոր հանգամանքները քննության առարկա են՝ միջադեպի բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Հանձնարարություն է տրված ԱԱԾ-ին և ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը՝ դեպքին մասնակից անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։