«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ» ՓԵՍԱՅԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ԴԱՏԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով կալանավորվածները մարզի բնակիչներ են: Մասնավորապես՝ քրեական վարույթով կալանավորվածներից 3-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ են, 2-ը` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ 1-ը Մեծամոր, 1-ը Մերձավան, 1-ը Արմավիր մարզի Խոյ համայնքի բնակիչ:

 

Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։ Ավելին, քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան»:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից, ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

«ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ»՝ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԴԵՊԸ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ 44-օրյա պատերազմի զոհված զինխառայողների միջադեպի գործով դատարանում ուշագրավ փոփոխություներ են : Այս գործը քննում էր դատավոր Անի Մարտիրոսյանը եւ նա տեղափոխվելէ Յյ վերաքիչ դատարան ,ուստի գործով կազմի փոփոխություն է եղել ու գործվ մակագրցել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

 

2023 թվականի սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանի միջեւ Եռաբլուրում միջադեպ էր եղել, ինչի ժամանակ զոհված զինվորներից մեկի ծնողը ապտակել էր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, իսկ նա էլ հայհոյել էր ծնողին:

Այս գործը մտել է դատարան եւ մեղադրյալի աթոռին է հայտնվել 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը, որ նա պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի քաղաքական հայացքներով եւ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված՝ սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ է հնչեցրել եւ անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին, որի ընթացքում Արմեն Գալստյանը ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին, որպիսի գործողություններով, հասարակությունից առանձնանալու եւ սեփական անձի առավելությունը ցուցադրելով, խոչընդոտել եւ թույլ չեն տվել Հովիկ Հովսեփի Աղազարյանին եւ Հակոբ Արսենի Ասլանյանին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ա.Գալստյանի, Ա.Աբրահամյանի եւ մյուս անձանց կողմից շարունակվող խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել են միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:

Եվ ահա այս գործով դատարան է հրավիրվել Հովիկ Աղազարյանը, իսկ ահա մեղադրվող կողմը դատարան միջնորդություն է ներկայացրել՝ պնդելով, որ ՔՊ պատգամավորը տուժող չի կարող լինել այս գործով:

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՀԱԲԵԿՈՂԸ

Հայտնաբերվել է Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ վարույթով հետախուզվող անձը։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«2024 թվականի մարտի 21-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։

Դեպքի առթիվ իրականացված նախաքննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել եւ վերցվել էր «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել Էր, որ ԱՄՆ քաղաքացուց առերեւույթ հափշտակությունը կատարել է 25-ամյա երիտասարդ։

Վերջինս, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, 2024թգ մարտի 21-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Սիրահարների այգում» ետեւից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով թիկունքից հարվածել նրա գլխին, հափշտակել վերջինիս ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։

Երիտասարդի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում եւ հայտարարվել էր հետախուզում։

2024 թվականի ապրիլի 15-ին վերջինս հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ավազակությունը): Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

 

 

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Պրոբացիայի ծառայության նախկին ղեկավար Գեւորգ Սիմոնյանը դատի է տվել արդարադատության նախարարությանը։

Նա վարչական դատարանի իր հայցով պահանջում է պարտավորացնել 07.02.2024 թ.-ից սկսած հայցվորին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն։

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, որում նշվում էգ

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գեւորգ Սիմոնյանին 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից»։ Նշենք, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Գեւորգ Սիմոնյանը 2023 թվականի հունվարին էր նշանակվել Պրոբացիայի ծառայության ղեկավար:

 




Լրահոս