Խան-Յունիսից իսրայելական զորքերի դուրս բերումից հետո զանգվածային գերեզմաններից հանվել է ավելի քան 390 դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինցի փրկարարները շարունակում են դիակներ դուրս բերել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրում հայտնաբերված զանգվածային գերեզմաններից: Դիակների թիվը, ինչպես հաստատվում է, գերազանցել է 390-ը, հայտնում է WAFA գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պաղեստինի արտակարգ ծառայությունները Խան Յունիսում դուրս են բերել 180 մարդու դի։

«Առնվազն 392 դի է հայտնաբերվել «Նասեր» բժշկական համալիրում հայտնաբերված երեք զանգվածային գերեզմաններում՝ Խան Յունիս քաղաքից իսրայելական զորքերի դուրսբերումից հետո», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Իսրայելը հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման՝ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը Համասի դեմ։




Լրահոս