ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում, թեև դեռ դուրս չի եկել դրանից, միևնույն ժամանակ չի մասնակցում կառույցի համատեղ զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ դրա ֆինանսավորումից։
«Զուգահեռաբար Հայաստանը ցուցադրաբար երկխոսություն է զարգացնում Արևմուտքի հետ՝ ներառյալ դիտարկում է Եվրամիությանն անդամակցելու տարբեր տարբերակներ, ակտիվանում են ՆԱՏՕ-ի հետ կապերը։ Այժմ շատ հարցեր են կուտակվել, որ քննարկում են պահանջում հենց առաջնորդներից»,- հավելել է Յուրի Ուշակվը։
ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, հասկանալու համար, ի՞նչն է Հայաստանի նման քաղաքականության պատճառը.
«Խնդիրը բավականին պարզ է՝ աշխարհաքաղաքական պայքար է գնում: Հայասատանի քաղաքականությունը գտնվելով արտաքին ազդեցության տակ, ցանկանում է Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից, դրա համար էլ զոհաբերվեց նաև Արցախը, այսինքն կարող էր այլ տարբերակ լիներ, այլ տարածքներ զիջվել, բայց այս վիճակը չլիներ, բայց ինքը գնաց հանուն այդ նպատկի, որ իր առջև դրել էին:
Հիմա այստեղ նաև այլ հարց է առաջանում բա Իրանի հետ, ո՞նց է լինելու հարաբերությունները: Ըստ էության ինքը գտնվում է թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ, ի դեմս արևմուտքի և մենք թշնամանում ենք առաջին հերթին Իրանի հետ, որը մեզ համար գերկարևոր գործընկեր է, որի շնորհիվ Սյունիքը այսօր չի գրավվել Ադրբեջանի կողմից: Հիմա նրա գլխում, ի՞նչ երաշխիքներ կան, դժվար է ասելը, բայց հստակ է, որ արևմուտքից Հայաստանին երաշխիքներ չեն տալիս»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կայցելի Մոսկվա և երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանը կնախագահի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որը կկայանա նույն օրը։
Էմմա Մարտիրոսյան