ՎՏԱՆԳԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած 20 օրվա ընթացքում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում արդեն 3 անգամ 140-150 մետր բարձրությամբ ժայռից մոտ 300կգ կշռող բեկորներ են թափվել ճանապարհին: Պարզվել է, որ դեռ 6 ամիս առաջ ճանապարհամերձ ժայռի վրա ճեղք է առաջացել, որի եզրերից էլ թափվում են համեմատաբար փոքր բեկորները: Ժայռաբեկորի լայնությունը 3, երկարությունը 6, իսկ բարձրությունը 13-15 մետր է: «Մեր հաշվարկով մոտավորապես 370 կուբամետր բեկոր է: Վտանգավորությունը շատ մեծ է, տակով անցնում է հանրապետական մայրուղու Մ6 ճանապարհը: Եթե ընկնի, վնասը շատ մեծ կլինի»,-մտահոգություն հայտնեց Լոռու մարզային փրկարարական ջոկատի հրամանատար,  ՓԾ մայոր Սերգեյ Ղարաքեշիշյանը: Ըստ բնակիչների` 6 ամիս առաջ ճեղքը եղել է 40-50 սմ, իսկ հիմա լայնացել, հասել է 1,5 մետրի: Վտանգը հետզհետե մեծանում է:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս