ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական եւ պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:

ԿԳՄՍ նախարարության տարածած ցանկում նշվում է՝

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետեւյալ առարկաներից`
«Մայրենի» (գրավոր, թեստ) – 07.06.2024 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2024 թ.
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
Մայրենի լեզու եւ գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետեւյալ առարկաներից՝
«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) – 04.06.2024 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 10.06.2024 թ.
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 17.06.2024 թ.

Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» եւ «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-20.06.2024 թ.
«Հայոց պատմություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում
«Գրականություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետեւյալ առարկաներից՝
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» (գրավոր) – 06.06.2024 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր) – 12.06.2024 թ.
«Հայոց պատմություն» (գրավոր) – 19.06.2024 թ.
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում
Պետական ավարտական քննությունների ժամանակացույց եւ աշխատակարգ:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ
IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է Արցախից բռնի տեղահանված թվով 42 բազմազավակ ընտանիքներից շուրջ 150 անչափահաս երեխա։
Մինչեւ տարեվերջ ծրագրի շահառու յուրաքանչյուր երեխայի համար IDBank-ն ամեն ամիս հատկացնելու է 40.000 դրամի չափով idplus նվեր-քարտեր, որոնցով ընտանիքները հնարավորություն կունենան գնումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ կա «Իդրամով» վճարման հնարավորություն, իսկ դա ենթադրում է ամբողջ Հայաստանով մեկ շուրջ 21.000 վաճառակետ։
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը, կարեւորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքում արցախցիներին ուղղված միջոցառումները, նշում է՝ «Քո կողքին» ծրագիրը նախորդներից առանձնանում է նրանով, որ լինելու է շարունակական ու երկարատեւ։ «2020թ. պատերազմից հետո IDBank եւ Իդրամ ընկերություններն Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքի պայմանների բարելավմանն ու կրթությանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացրել։ Ցավոք, այսօրվա ծանր իրականությունում, երբ Արցախը կորսված է, մենք մեկնարկում ենք «Քո կողքին» ծրագիրը, որն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն եւ միտված է կյանքի բարդ պայմաններում հայտնված մեր հայրենակիցների բազմաթիվ հոգսերի թեկուզ շատ փոքր մասը թեթեւացնելուն», – ասում է Տաթեւիկ Վարդեւանյանը։
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք եւ ավել երեխաներ, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն։ Շահառուների ցանկը ձեւավորվել է ըստ մեր ընկերությունների խմբի աշխատակիցների ներկայացրած տվյալների, որոնք մանրամասն ուսումնասիրվելուց հետո հաստատվել ու անցել են ծրագրի վերջնական փուլ։ Մեզ համար կարեւոր է այս փուլում եւս, երբ աջակցության հիմնական ծրագրերը ավարտվել են, լինել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին», – հավելում է Տաթեւիկ Վարդեւանյանը։

ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիսի 10-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի եւ արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:

ԽՈՒՍԱՓԵԼ Է ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՑ
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն. Փաշինյանի որոշմամբ` 2021թ. ապրլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով՝ Դուք ամբողջությամբ գիտակցո՞ւմ եք սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, Տավուշից Ադրբեջանին 4 գյուղերի տարածքների հանձնման հետեւանքները Հայաստանի, Տավուշի մարզի, սահմանագոտու բնակիչների եւ անձամբ Ձեզ համար։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է, «Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել համապատասխան պետական լիազոր մարմիններին»։ Փաստորեն, մարզպետը խուսափել է պատասխանելուց՝ մինչդեռ ապրիլի 26-ին նա Կիրանց էր գնացել, որպեսզի սահմանազատման անվան տակ տարածքների միակողմանի հանձնման դեմ բողոքող կիրանցիներին համոզի, որ նրանք բացեն գյուղով ձգվող միջպետական ավտոճանապարհը։ Սակայն մարզպետ Հ. Ղալումյանն այդ գործում ձախողվելով՝ հեռացել էր Կիրանցից։

ՆՎԱԶԵԼ Է 142-ՈՎ
Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ ընթացիկ ուսումնական տարում՝ 2023-2024 թվականներին Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում աշակերտների թիվը 15.715 է, իսկ 2018-2019 ուսումնական մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը եղել է 15.857: Նիկոլ Փաշինյանի իշխանության 5 տարիներին նրա հայրենի՝ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը նվազել է 142-ով, կարելի է ասել՝ մարզի գյուղական 2-3 դպրոց փակվել է։

ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը ապրիլի 30-ին որոշել է բավարարել անհատ ձեռնարկատեր «Մարուսյա Հակոբյանի» դիմում-հայտը եւ տրամադրել բացօթյա առեւտուր կազմակերպելու թույլտվություն 01.05.2024-31.08.2024թթ.-ի համար։ Համայնքի ղեկավարը, նույն որոշմամբ, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնին հանձնարարել է տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու՝ 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530-Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի: Տուրիստական Դիլիջան քաղաքում գյուղատնտեսական մթերքների շուկա չկա, համայնքի ղեկավարը փոխանակ շուկա կառուցի, բացօթյա առեւտրի թույլտվություն է տալիս։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023 թվականին Իջեւան համայնքում բացօթյա առեւտուրը կանխարգելելու համար մարզպետարանի հանձնաժողով էր ստեղծել, սակայն նա անտեսում է Դիլիջանում համայնքապետարանի կողմից օրինականացված բացօթյա առեւտուրը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս