Ուր էր «անհետացել» Արման Բոշյանը ու ինչպես նոր պաշտոն ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ՝ վարչապետ Փաշինյանի հրամանով։

Իսկ ո՞վ էր Արման Բոշյանը, ինչպե՞ս ճանապարհ անցավ «ՔՊ»-ի հետ և ինչպե՞ս «անհետացավ»։

Այսպիսով, մինչ քաղաքական դաշտում գործելը 2007-2008 թվականներին Բոշյանն աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում՝ որպես փոստուղեկցորդ, իսկ 2008-2010 թվականներին եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Բյուրեղավան քաղաքի փոստային բաժանմունքի պետ։

2012-2016 թվականներին աշխատել է «Գասպրինտ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ։

2014-2015 թվականներին Բոշյանն աշխատել է «Քաղաքացիական պայմանագիր», վերադարձի հիմնադրամում որպես հաշվապահ, իսկ 2017-2018 թվականներին աշխատել է Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնում՝ գրասենյակի կառավարիչ։

Երբ 2018 թվականին վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրո և համերաշխության թավշյա հեղափոխությունը, Արման Բոշյանն, ով հանրությանը ոչ մի կերպ հայտնի կերպար չէր, անակնկալ կերպով վարչապետի հրամանով 2018 թվականի հունիսի 15-ից մինչև 2019 թվականի հունվարի 9-ը նշանակվել է կարևոր պաշտոնի՝ սոցիալական ապահովության ծառայության պետ։

Հատկանշական է, որ այս պաշտոնի ստացումից հետո Բոշյանը հայտնվեց այն մարդկանց ցուցակում, ովքեր Նիկոլ Փաշինյանի վստահելիներն էին, այդ իսկ պատճառով էլ 2019 թվականի հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է «ՔՊ» վարչության անդամ։

Նշենք, որ Բոշյանն այն պատգամավորներից էր, որը միշտ արտահայտել է այն դիրքորոշումը, որը արտահայտել է Նիկոլ Փաշինյանը, այն պատգամավորներից էր, որը քվեարկել է այնպես, ինչպես ասել են խմբակցության ղեկավարությունը կամ հենց անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Չնայած նրան, որ Բոշյանը, որը միշտ համակարծիք է եղել Փաշինյանի հետ, 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո կտրուկ սառեցրել է իր և «ՔՊ»-ականների հարաբերությունները։

Նշենք նաև, որ 2021 թվականին ArmLur.am-ի հետ զրույցում Արման Բոշյանը նշել էր, որ ապագա խորհրդարանում չի լինելու և ամեն անգամ նրան տեսնելուց նկատելի էր իր հուսահատ դեմքի արտահայտությունը։

Չնայած նրան, որ 2․5-3 տարի է անցել, Արման Բոշյանի կյանքում ակնհայտորեն ինչ-որ բան է փոխվել, քանի որ նա կրկին դարձել է իշխանական ներկայացուցիչ և նշանակվել է շատ կարևոր պաշտոնի։

Թե ինչն է փոխվել Բոշյանի կյանքում դեռ պարզ չէ, սակայն շատ ակնհայտ է դարձնում նրա հետ վերադարձը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս