![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/445528858_768086672180216_2683710957522376913_n.jpg)
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:
Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
11.06.2024 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»
14.06.2024 թ. – «Օտար լեզուներ»
18.06.2024 թ. – «Մաթեմատիկա»
21.06.2024 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»
25.06.2024 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
28.06.2024 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 41 քննական կենտրոնների ցանկը՝ 14-ը՝ Երևանում և 27-ը՝ մարզերում։
Քննական կենտրոնների ցանկը՝ այստեղ: