ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօրԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսեց Քեսաբում տիրող իրավիճակի ու հայկական համայնքի մասին:
Նրա խոսքով ` նախարարությունը խորապես մտահոգված է այնտեղ տիրող իրավիճակով, և Հայաստանի կառավարությունը անում է հնարավորը ՝ քեսաբահայությանը օժանդակելու համար:
«Մեր դեսպանությունը հանձնարարականներ է ստացել ու համապատասխան աշխատանքներ է տանում: Քեսաբահայ մոտ 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում: Իսկ նրանք, ովքեր չունեն ազգականներ, ապաստանել են եկեղեցու բակում: Մեր պատգամավորները հանդիպել են քեսաբահայության հետ, մի երկու ժամից նրանք կվերադառնան Դամասկոս: Նրանց ուղեկցում է Սիրիայում ՀՀ դեսպանը: Իհարկե, դժվար կացության մեջ են մեր հայրենակիցները: Եթե նյութական աջակցության կարիք կա, ճիշտ կլինի օգնությունը կազմակերպել Սփյուռքի նախարարության միջոցով: Մենք կշարունակենք բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներով հեշտացնել այնտեղ տիրող դժվար իրավիճակը»,-եզրափակեց Նալբանդյանը: