Թշնամու սահմանում հայտնված 22-ամյա վերինկարմիրաղբյուրցի Արսեն Խոջոյանից դեռևս ոչ մի տեղեկություն չկա:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց գերու մայրը` Սվետլանա Խոջոյանը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Տավուշի մարզի Թովուզի շրջանի Վերին Կարմիաղբյուրի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը մառախուղի պատճառով հատել է սահմանն ու հայտնվել թշնամու տարածքում:
Գերու մոր փոխանցմամբ` Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից իրենց հայտնել են, որ Արսենի հետ հանդիպում առաջիկայում չի նախատեսվում, քանի որ, ըստ օրենքի, նման հանդիպումներն ուշ են կազմակերպում:
Սվետլանա Խոջոյանը հայտնեց նաև, որ որդու` գերության մեջ հայտնվելուց ի վեր` իրենք անմխիթար վիճակում են, քանի որ 7 երեխաներից մեծը Արսենն էր, և նա էր տան միակ օգնող ուժը:
Վերին Կարմիրաղբյուրի գյուպետարանից նույնպես հայտնեցին, որ թե ՊՆ-ից և թե ԿԽՄԿ-ից իրենց նորություններ չեն հայտնել:
Տաթև Հարությունյան