«Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին՝ ժամը 13:44-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լ. Հ.-ին (ծնված 2005 թ.) մոտեցրել են արշավախմբի ավտոմեքենային. քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից:




Լրահոս