Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական տարբեր գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկա ամիսներին այցեր ունենալ նաև պետական տարբեր գերատեսչություններ: Ըստ մեր աղբյուրների` Փաշինյանը նպատակ ունի փակ հանդիպումների ժամանակ, տարբեր հարցերի միջոցով բոլոր պետական պաշտոնյաներից պարզել, թե որ կառույցի ղեկավարն է տիրապետում իր ղեկավարած ոլորտին, որը՝ ոչ: Չի բացառվում, որ այն պաշտոնյաները, որոնք Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին չեն կարողանա պատասխանել, կզրկվեն իրենց «աթոռներից»: Ի դեպ, կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը պատրաստվում է իր այցերն անել անակնկալ, որպեսզի իրապես պարզի, թե ինչ է կատարվում տարբեր գերատեսչություններում:

Կառավարությունից չեն բացառում, որ պաշտոնանկությունները կլինեն աշնանը, քանի որ այս ընթացքում Փաշինյանը նպատակ ունի մարզեր, տարբեր կառույցներ այցելել, իսկ արդեն աշնանը որոշումներ կկայացնի` կառավարության որ կազմով պետք է հետագայում աշխատի: Ի դեպ, բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին, որից հետո շատերի ճակատագիրը կորոշվի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս