ՀՀ զբոսաշրջիկների թիվը չի դարձել 15 մլն․ Նիկոլ Փաշինյանը կրկին ստել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավոր 2019-ին, երբ ներկայացնում էր մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումներ նախագիծը, հստակ սահմանումներ էր դրել, որ կառավարության յուրաքանչյուր քայլ տանելու է դրան։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը սահմանել էր, որ մինչեւ 2050 թվականը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը պետք է հասցնել 15 միլիոնի:

ArmLur.am-ը կներկայացնի մի քանի տվյալ՝ ցույց տալու համար, թե ինչքան հեռու է ներկայիս իշխանությունը հենց իր իսկ սահմանած նպատակակետերից։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ 2024 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 599 հազար 745 զբոսաշրջիկ, ինչը 29 875-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա ամփոփ ցուցանիշը նույնիսկ մոտ չէ վարչապետի սահմանած 15 միլիոնին։

Նախորդ տարի ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 2 մլն 316 հազար 666 մարդ, իսկ ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը՝ 1 մլն 611 հազար 476 մարդ, ներքին զբոսաշրջիկների թվաքանակը՝ 2 մլն 303 հազար 610 մարդ։

Ստացվում է, որ մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումների նախագիծը ոչ միայն ձախողման ճանապարհին է, այլ նաև մոռացման, քանի որ չի երևում ակնհայտ որևէ քայլ Հայաստանի զարգացմանն ուղղված, որոնք սահմանվել էին նշված ծրագրի նախագծում։

Էմմա Միքայելյան




Լրահոս