Ուկրաինան կարող է արագ կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները․ Բլինքեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան կկարողանա արագորեն կատարել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) միանալու պայմանները։

«ՆԱՏՕ-ին միանալու ժամանակացույցը կախված է տարբեր պահանջների կատարումից, սակայն ես վստահ եմ, որ այն, ինչ մենք մշակել ենք, կօգնի Ուկրաինային արագ հասնել դրան», – ասել է Բլինքենը՝ մեկնաբանելով դաշինքին Կիևի անդամակցության հնարավոր ժամկետները:

Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը նաև հաստատել է, որ Վաշինգտոնը կշարունակի Կիևի հետ քննարկել Ռուսաստանի խորք ամերիկյան զենքի հարվածների հետ կապված հարցեր և կմշակի իր դիրքորոշումն այս հարցում՝ կախված հանգամանքներից։




Լրահոս