«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած վերջերս շատ բարձրաձայնվեց ժամկետանց հավկիթի վաճառքի մասին, այնուամենայնիվ խնդիրը դեռ չի լուծվել։
Նույնիսկ փորձ չի արվում այն լուծել։ Հայաստանում դեռ շարունակվում է ժամկետանց հավկիթի վաճառքը։ Իսկ երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ այս տարվա մարտի 14-20-ը ՀՀ է ներմուծվել 302 հազար 400 հատ սննդային հավկիթ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ժամանակավորապես դադարեցվել էր հավկիթի ներկրումը, քանի որ այն խոչընդոտում է Հայաստանում արտադրվող ձվի վաճառքին։ Փաստորեն դադարը երկու շաբաթով է եղել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում