Երկու ժամով Հայաստան է ժամանել Արա Աբրահամյանը. «Հրապարակ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թերթի փոխանցմամբ՝ օրերս մեկօրյա այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, 2 ժամանոց հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ և նույն օրը վերադարձել։

«Մեր աղբյուրները պնդում են, որ Աբրահամյանը Հայաստան է եկել Կիևից՝ ուկրաինացի միլիարդատեր ընկերներից մեկի հետ, վերջինիս սեփական ինքնաթիռով, ով, ի դեպ, նույնպես մասնակցել է նախագահական այցին։ Նպատակը, ըստ նույն աղբյուրների, գործնական է եղել, ուկրաինացի միլիարդատերը ցանկանում է ներդրում անել Երևանում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս