«ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետը խաբել է». «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված ավելի քան 160 բնակարանատերեր ապրիլի 10-ին հանդիպելու են «Արցախբանկ»-ի ներկայացուցիչ Աշոտ Գոմցյանի հետ: Նշենք, որ այս հանդիպումը «Տոնուս»-ից տուժած քաղաքացիների համար ճակատագրական է լինելու, քանի որ հանդիպմանը բնակիչները վերջնական պատասխան են ստանալու: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանից: Նա վրդովված հայտարարեց նաեւ, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն իրենց խաբել է: «Կայուն պատասխան չտվեց մեզ, խաբեց: Ուղղակի իրենց պետք էր, որ մեզ լարեին նախագահականի մոտից: Բայց մենք դրա տեղը լավ գիտենք: Կսպասենք ապրիլի 10-ին, ու եթե նորից խաբեն, ոտքի կկանգնենք»,-զայրացած ասաց տիկին Զոյան:




Լրահոս