Եթե Տիգրան Սարգսյանին փոխարինի Վիգեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայազնի» անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ իշխանափոխության մանդատով հանդես են եկել տարբել ուժեր:

«Տիգրան Սարգսյանի կառավարումը ոչ մի լավ բան  չի  բերել մեր ժողովրդին:  Այդ չորս ուժերը համախմբվել են  ԲՀԿ-ի շուրջ:  Հայ ժողովրդի փրկությունը կապվում է  հայկական Իվանիշվիլիի` Գագիկ Ծառուկյանի հետ:

Եթե Տիգրան Սարգսյանին փոխարինի Վիգեն Սարգսյանը, դա արդեն  կարելի է համարել ձախողում հենց այդ չորս ուժերի համար»,-ասել է Ա.Աղայանը:

Միգուցե «Հայազնը» իրեն տեսնում է  Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին` հետաքրրքվեց armlur.am-ը: «Ոչ»,- պատասխանեց   Արմեն Աղայանը, ապա հիշեցրեց, որ «Հայազնը» Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չի կանգնել անգամ նախընտրական շրջանում:

«Եթե այն ժամանակ Հովհաննիսյանը ձևավորեր հարթակ, լավ հաջողություն կունենար, իսկ հիմա նրա ռեսուրսները քիչ են»,-նկատեց Աղայանը:

Աղայանն ասաց, որ անձերի ու կուռքերի  շուրջ համախմբում, կուլիսային քննարկումների ձևաչափին «Հայազնը» չի մասնակցի:

«Մենք կողմ ենք   կոլեգիալ ձևաչափով  քննարկումներին»,- եզրափակեց   Աղայանը:




Լրահոս