Ալեքսանդր Լուկաշենկոն խորհուրդ է տվել Բելառուսի քաղաքացիներին «ընտելանալ» մեկ այլ նախագահ ունենալու մտքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի ռեժիմի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն խորհուրդ է տվել Բելառուսի քաղաքացիներին ընտելանալ մեկ այլ նախագահ ունենալու մտքին։ Նա իր խորհուրդը բացատրել է նրանով, որ ոչ ոք հավերժ չէ։

Այս մասին հայտնում է բելառուսական «SB. Belarus Today» պարբերականը։

«Պետք է ընտելանալ, որ ուրիշ նախագահ է լինելու, ես չեմ ասում, որ վաղը կթողնեմ ձեզ: Բայց կյանքում ամեն ինչ կարող է լինել, ես հավերժ չեմ, ինչպես բոլորդ»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսի շրջաններից մեկում ագրոարդյունաբերական հոլդինգի աշխատակիցների հետ զրույցում։

Սակայն, ինչպես նշել է Լուկաշենկոն, իշխանությունից հեռանալիս պետք է իր իրավահաջորդին թողնի «խաղաղ ու հանգիստ երկիր»։




Լրահոս