ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվում Վերին Լարսի անցակետում. 4862 մեքենա դեռ հերթում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը հայտնում է, որ ավելի քան 1700 հայկական բեռնատարներ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում էլեկտրոնային հերթի մեջ են գտնվում:

Ընդհանուր առմամբ, հերթում ավելի քան 4 862 մեքենա է գրանցված տարբեր երկրներից։ Վրաստան մտնելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1761 հայկական բեռնատար։

Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն Ազատության հետ զրույցում ասել էր, որ միայն երեկ 820 բեռնատար արդեն Ռուսաստանից դուրս է եկել՝ ռեկորդային թիվ է:

«Հերթերը գնալով պակասում են, չնայած մյուս կողմից էլի նոր մեքենաներ են ավելանում»-ասել էր նա:

Լարսի անցակետի ռուսական կողմում դեռ 3 հազար բեռնատար է խցանման մեջ, դրանցից հազարը հայկական մեքենաներ են: Ընդամենը հինգ օր առաջ կիլոմետրերով ձգվող հերթում 7 հազար բեռնատար կար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս