36 կգ ոսկու հափշտակության գործով անձանցից մեկի խափանման միջոցը փոխվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբան Սասուն Ռաֆաելյանի վստահորդին մեղադրանք է ներկայացված ՀՀ Քրեական օրենսգրքի 3 հոդվածի՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ( զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարվող հարձակմանը կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմանը մասնակցել), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված ավազակություն), 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ իրավունք վերապահող, պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող կամ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող փաստաթուղթը, դրոշմը, կնիքը կամ տրանսպորտային միջոցի պետհամարանիշը հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) հատկանիշներով։

Օգոստոսի 2-ին վարույթն իրականացնողը միջնորդություն էր ներկայացրել դատարան մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացնելու մասին։ Օգոստոսի 7-ին դատարանը, քննության առնելով քննիչի միջնորդությունը, այն բավարարեց մասնակի։

Մասնավորապես՝ մեր պաշտպանյալի նկատմամբ թույլատրելի ճանաչեց տնային կալանք խափանման միջոցի կիրառումը։ Այժմ Սասուն Ռաֆաելյանի պաշտպանյալն ազատ է արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է և գտնվում է տնային կալանքի տակ։

Փաստաբանն ի սկզբանե պնդել և պնդում է, որ իր պաշտպանյալն որևէ առնչություն չունի դեպքի հետ, թեև փաստական որոշակի հանգամանքներ կատարել է, բայց հանցանք չի կատարել։ «Անելու ենք ամեն ինչ, որ հասնենք վերջինիս լիակատար արդարացմանը»,-ասում է Սասուն Ռաֆաելյանը։




Լրահոս