Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչ է նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության օգոստոսի 15-ի նիստի օրակարգում այսօր, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչ նշանակելու մասին չզեկուցվող հարցն էր։ Կառավարության որոշման նախագծում նշվում է․

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ նշանակել Հայաս­տանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմա­նա­պահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետին»:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1797-Ա որոշմամբ սահմանային ներկայացուցիչ նշանակված գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում այլ պաշտոնում աշխատանքի անցնելու հանգամանքով:

 




Լրահոս