Ինչպես կարելի է ստանալ բարձր սեյսմակայուն շենքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀՀ ԳԱԱ -ից տեղեկացնում են, որ այսօր ԳԱԱ-ում մեկնարկեց “Կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում հանրապետությունում կատարվող գիտահետազոտական աշխատանքների մասին” թեմայով քննարկումը: Քննարկմանը իր բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, որը կարևորեց սեյսմակայուն շինարարության անհրաժեշտությունը: Զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաշարժագիտության, սեյսմակայուն շինարարության բնագավառի մասնագետ էդուարդ Խաչիյանը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահության բոլոր անդամները, գիտնականներ, ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների և կրթության ու գիտության նախարարությունների, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, ԵՊՀ-ի, Հայաստանի շինարարների միության, Ճարտարապետների միության սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի և մի շարք այլ նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկելու են այն հարցը, թե ինչպես կարելի է ստանալ բարձր սեյսմակայուն շենքեր, քանի որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սեյսմավտանգ տարածքում: 




Լրահոս