Տիգրան Սարգսյանը սգո հրավեր է ստացել. «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «Բրյուսելից վերադառնալուց այնուհետ ՀՀԿ մաքսային միության կոնֆերանսն անցկացնելուց հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին շտապել է Եվրոպա: Ավելի կոնկրետ՝ Իսպանիա: Այնտեղ նա մասնակցելու է Իսպանիայի նախկին վարչապետ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը: «Ժողովուրդ‰-ը տեղեկացավ, որ այս անգամ վարչապետը մեկնել է ոչ թե չարտերային, այլ «Աէրոֆլոտ‰ ընկերության չվերթով, առանց ուղեկցող անձնակազմի եւ պատվիրակության:

Բայց այստեղ ուշագրավը մեկ այլ հանգամանք է. ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ Տիգրան Սարգսյանին այդ սգո արարողությանը մասնակցելու համար մեկնել է Իսպանիայի թագավոր Խուան ԿառլոսԱռաջինի հրավերով: Հավանաբար, Տ. Սարգսյանը ցանկացել է ընդգծել, որ ինքն այնքան ընդունված է օտարերկրացի պաշտոնյաների մոտ, որ հատուկ հրավիրում են մասնակցելու անգամ սգո արարողություններին:Սակայն, այդ հրավերի փաստն ընդգծելով, Տ.Սարգսյանն իրեն դրել է անհարմար դրության մեջ. սովորաբար սգո արարողություններին մարդկանց չեն հրավիրում, իսկ եթե հրավիրում են, ապա` երաժիշտներին,պատվերով լացողներին ու թամադային. այն էլ՝ հուղարկավորության օրը: Փաստենք, որ Ադոլֆո Սուարես Գոնզալեսը մահացել է մարտի 23-ին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս