Մարտի 1-ի գործը վերաբացվել է։ Մեղադրյալներ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը քիչ առաջ ներկայացան Հակակոռուպցիոն դատարան։
ArmLur.am-ը տեղում զրուցել է նաև Մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հոր՝ Էդիկ Հարությունյանի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգւյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանին:
Ինչպես հայտնել էր Factor.am-ը, Պետրոսյանը 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից, այսինքն ՔՊ-ական է եղել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան