Տիմոշենկոն պատրաստ չէ զիջել Պորոշենկոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում նախագահական ընտրություններում իր թեկնածությունը հանել գործարար Պյոտր Պորոշենկոյի օգտին:

«Ես ամեն օր աջակցում եմ Պյոտր Պորոշենկոյին: Իմ ընտանիքը մշտապես գնում է Roshen կոնֆետներ և օգտագործում միան այդ ընկերության արտադրած քաղցրավենիքը: Ես կարծում եմ՝ դա լավ աջակցություն է», – ասել է Տիմոշենկոն: Միաժամանակ նա նշել է, որ թեկնածուների միջև ընտրությունը պետք է կատարեն ընտրողները, այլ ոչ թե քաղաքական գործիչները:

«Նախագահին պետք է ընտրել ոչ թե քաղաքական շրջանակներում՝ պայմանավորվելով միասնական թեկնածության վերաբերյալ, այլ՝ բացառապես հույսը դնելով մարդկանց ընտրության վրա», – ընդգծել է Տիմոշենկոն:




Լրահոս