Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սերոբյանը ծանր հանդիպում է ակնկալում Ֆարերյան կղզիների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սերոբյանը Ֆարերյան կղզիների դեմ բարդ հանդիպում է ակնկալում: Այս մասին նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆուտբոլիստը:

«Ուսումնասիրել ենք մրցակցին: Ծանր հանդիպում եմ ակնկալում, սակայն լավ ենք նախապատրաստվել ու գիտենք, թե ինչպես պետք է խաղանք առաջիկա հանդիպմանը: Պետք է ամեն ինչ անենք` դրական արդյունքի հասնելու համար»,-ասաց Սերոբյանը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանկացնի Ֆարերյան կղզիների հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:




Լրահոս