Իշխան Զաքարյանին Մոսկվայում հանձնել են Վլադիմիր Պուտինի պետական պարգևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը Մոսկվայում պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Մոսկվայում պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության ամրապնդման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Պարգևը Զաքարյանին հանձնել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի ղեկավար Օլեգ Մատիցինը, IPPO-ի նախագահ Սերգեյ Ստեպաշինը, ՌԴ Թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը, ՌԴ Դահուկային Ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ելենա Վիալբեն, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Մամիաշվիլին, ՌԴ Ազգային հերոս Մաքսիմ Սուրաևը և այլ պաշտոնական անձինք։

«Ցանկանում եմ անձամբ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և Ռուսաստանի կառավարությանը։ Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Բարեկամության շքանշան։

«Վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել մեր ժողովրդի համար այսօրվա դժվարին շրջանը և գնալու ենք ռազմավարական գործընկերության ճանապարհով։ Ես հավատում եմ իրական համագործակցությանը և իրական փոխըմբռնմանը»,- նշել է ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը։




Լրահոս