Իրավապահները շարունակում են բացահայտումները անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերով։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Վ․ Խ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2023 թվականի ամռանից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ակնհայտ գիտակցելով, որ երեխան անչափահաս է, Կոտայքի մարզի վարչական տարածքում, վերջինիս հետ առնվազն 4 անգամ սեքսուալ բնույթի զրույցներ է վարել և նրա մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված արարքներ կատարել՝ մասնավորապես առաջարկել է սեռական ակտի մասին պատմել, հանել միմյանց հագուստները, սեռական օրգանները հպել միմյանց, ցուցադրել սեռական հարաբերությունների վերաբերյալ տեսանյութեր եւ այլ դրսեւորումներ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նշված գործողությունները կատարելու համար 200 ՀՀ դրամ է տվել վերջինիս, ինչպես նաև առաջարկել է 1.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, ինչից վախեցած՝ աղջիկը ամեն անգամ փախուստի է դիմել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան