Դպրոցներն ուսուցիչներ են փնտրում, իսկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաստիացնում է, որ ուսուցիչ է նաև առանց համապատասխան որակավորման անձը, հենց նրանց էլ կարծես փնտրում են։
ԿԳՄՍ նախարարության կայքի պաշտոնական էջում միայն հոկտեմբեր ամսին 80-ից ավելի հայտարարություն է տեղադրվել Երևանի դպրոցներում ուսուցչի թափուր աշխատատեղերի համար։ Նման պատկեր է նաև մարզերում՝ Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Լոռի և այլ մարզերը։
Հոկտեմբերի 23-ի Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Համաձայն այս նախագծի՝ այսուհետ դպրոցներում ուսուցիչ կարող են աշխատել ուսուցչի որակավորում չունեցող ուսուցիչները։
Նախարարն առաջարկել է կրեդիտային համակարգով ուսուցիչներին աշխատանքի ընդունելու համար։
Կրթության փորձագետները պնդում են, որ կրթության ոլորտում ոչինչ չի գայթակղում ուսուցիչ դառնալու համար, ո՛չ աշխատավարձը, ո՛չ պայմանները։ Եթե այսպես շարունակվի, թափուր հաստիքները կավելանան։
ArmLur.am-ի հետ զրուցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության կենտրոն դիմած քաղաքացին պատմում է, որ Սյունիքի մարզում ուսուցչի ազատ հաստիքների տեղատարափ է։ Որոշ դպրոցներում մեկ ուսուցիչը դասավանդում է մաթեմատիկա, մայրենի, պատմություն և այլ առարկաներ։
ԿԳՄՍ նախարարը կարծում է, որ կրեդիատային համակարգ ներդնելով կարող է լուծել ուսուցիչի մասնագիտության սղությունը, սակայն կրթական ոլորտը լճացման տանելու ավելի լավ քայլ, ըստ մասնագետների, չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան