Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում գործող ուժերին աջակցելու համար, որոնք կապված են Անկարայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ:
«Ամերիկան որոշ ժամանակ կօգնի այդ ահաբեկչական կազմակերպությանը, բայց հետո ստիպված կլինի դրան մենակ թողնել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նա նաև նշել է, թե ԱՄՆ-ը տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններն օգտագործում է՝ ի շահ Իսրայելի:
«Մենք մշտապես պետք է մտածենք այն մասին, որ Սիրիայից կամ այլ վայրերից կարող են մեր տարածք ներթափանցման փորձեր լինել, ուստի անհրաժեշտ է ձեռնարկել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Անկարայի մերձակայքում գտնվող՝ Թուրքիայի օդատիեզերական ընկերության կենտրոնակայանի վրա հարձակում էր տեղի ունեցել, որը երկրի իշխանությունները «ահաբեկչություն» են որակել: Հարձակման համար Թուրքիայում մեղադրել են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը: