“Ժողովուրդ”-ը գրում է, որ Գառնու բնակչության շրջանում լուրեր են տարածվել, որ “Սուրիկի լավաշ”-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանից, ով նաև Գառնու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, պատրաստվում են խլել իր արտադրությունները: “Ավելին, խոսվում է, որ Հակոբյանն իր բիզնեսը կաշխատեցնի ընդամենը մեկ ամիս: Սուրիկ Հակոբյանը, սակայն, ,ժողովուրդե-ի հետ զրույցում հերքել է լուրը՝ ասելով ,Հարյուր տոկոսով տենց բան չկա: Իմ խելքն էլ հո չեն կարա խլեն: Առաջ խանութներ կային, որ հաց չէինք ուղարկում, հիմա ուղարկում ենք”: “Ամեն դեպքում, նկատենք, որ Սուրիկ Հակոբյանի պատասխանը, թե դեռ մի բան էլ ընդլայնվել է իր բիզնեսը, ու ներկայումս իր մոտ 40 մարդ է աշխատում, հակասում է նախկինում ասած խոսքերին: Մոտ մեկ ամիս առաջ Հակոբյանն ասում էր, որ իր մոտ 100-120 մարդ է աշխատում”,- հավելում է թերթը:
Ժողովուրդ.Սուրիկի լավաշ-ը խլու՞մ են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ