Լավրովը և նրա հյուսիսկորեացի պաշտոնակիցն ընդգծել են ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի կարևորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը հիմք է դրել բոլոր ոլորտներում հարաբերությունների հետագա խորացման համար և կոչված է կայունացնող դեր խաղալու Եվրասիա մայրցամաքում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի իր պաշտոնակից Չոյ Սոն Հիի հետ բանակցությունների բացմանը։

«Ռազմավարական գործընկերության պայմանագիրն ամուր հիմքեր է դրել երկկողմ օրակարգի բոլոր ոլորտներում մեր հարաբերությունների հետագա խորացման համար։ Այն կոչված է նաև կայունացնող դեր խաղալու Հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանում և ավելի լայն առումով՝ մեր ամբողջ մայրցամաքում», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ստորագրվել է հունիսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԿԺԴՀ կատարած այցի ընթացքում։ Փաստաթուղթը նախատեսում է երկրների միջև տնտեսական կապերի զարգացում, ռազմատեխնիկական համագործակցություն, ինչպես նաև փոխադարձ ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի վրա հարձակման դեպքում:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոն Հին իր հերթին հայտարարել է, որ ռազմավարական գործընկերության պայմանագրի հիման վրա Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն զարգացնում են համագործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականության, տնտեսության, ռազմական գործի, մշակույթի: Նա նաև հայտարարել է, որ Փհենյանը չի փոխի իր միջուկային ուժերի  ամրապնդման ուղեգիծը:




Լրահոս