Նորայր Սամվելի Շախվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023թ-ի օգոստոսի 1-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոցի 7-րդ շենքի մոտակայքում վիճաբանել է անչափահաս՝ 2006 թվականի հոկտեմբերի 10-ին ծնված Դավիթ Ռուբենի Աղաբալյանի հետ։
Ս․ Շախվերդյանը իր մոտ գտնվող, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայով՝ դանակով, երկու անգամ հարվածել է Դավիթ Աղաբալյանին, որից մեկը՝ ձախ գոտկային շրջանի միջին անութային գծով՝ զստոսկրի կատարի պրոեկցիայով որովայնի խոռոչ թափանցող` հաստ աղու վնասումով, հեմոպերիտոնեումի և կղանքային պերիտոնիտի զարգացումով զուգորդված ծակած-կտրած, մյուսը՝ ձախ գոտկային շրջանի միջին անութային գծով որովայնի խոռոչ չթափանցող ծակած-կտրած բնույթի վերքերի ձևով՝ Դավիթ Աղաբալյանի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Քնար Մանուկյան