Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 17:05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1959 թ․) և MAN մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1968 թ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա. Ք.-ն (ծնված 1970 թ․), Ա. Վ.-ն (ծնված 2001 թ․), Մ. Չ.-ն (ծնված 2001 թ․), Ռ. Թ.-ն (ծնված 1963 թ․) և Գ. Ն.-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




Լրահոս