Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում 11։0 հաշվով հաղթելով իրանցի մրցակցին։
Ավելի վաղ հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը հաղթել էր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչին, Հրաչյա Պողոսյանը՝ կոլումբացի մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ, Էլեն Բաբաջանյանն էլ հաղթել էր Մոնղոլիայի մրցակցին՝ նվաճելով արծաթե մեդալ: