2025 թվականին Վրաստանում կենսաթոշակները կբարձրանան․ որքան թոշակ կստանան լեռնային բնակավայրերում բնակվողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականին Վրաստանում կենսաթոշակները կբարձրանան: Այս մասին հայտնել է երկրի Ֆինանսների նախարարությունը:

Նշվում է, որ.

▪️Մինչև 70 տարեկան թոշակառուները կստանան 35 լարի ավելի՝ 350 լարի (125 դոլար):

▪️70 տարեկանից բարձր կենսաթոշակառուները նույնպես կստանան 35 լարի ավելի՝ 450 լարի (160 դոլար):

▪️Լեռնային բնակավայրերում բնակվողների կենսաթոշակը կավելանա 20%-ով՝ մինչև 70 տարեկան թոշակառուները կստանան 420 լարի (150 դոլար), իսկ 70 տարեկանից բարձր՝ 540 լարի (190 դոլար):




Լրահոս