ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առաջացել է էլեկտրոնային ստորագրության հետ կապված խնդիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԷԿԵՆԳ-ի համակարգում առկա խնդիրներով պայմանավորված՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առաջացել է էլեկտրոնային ստորագրության հետ կապված խնդիր։

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ) տեղեկացրել են, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ։

Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս