Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 7 մլն՝ Էրեբունի վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը ամանորյա եռուզեռի և նախապատրաստական աշխատանքների մեջ է։ Տարբեր վարչական շրջաններ արդեն իսկ պատրաստվում են ամանորյա տոնական միջոցառումներին՝ դրանց հետ մեկտեղ ապահովվելով տարբերվող և յուրօրինակ զարդարանքներով։

Հենց նման նախաձեռնության շրջանակում էլ Էրեբունի վարչական շրջանի ամանորյա ծառայությունների ձեռքբերումների համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 7 մլն հազար դրամ։

Երևանի քաղաքապետարանը Երվանդ Սարգսյան Ռուդոլֆի ԱՁ-ի հետ պայմանագիր է կնքել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի փողոցների տոնական լուսավորության ծառայությունների համար։

Պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային աճուրդի եղանակով։

Պայմանագրող սահմանվում է՝ Ամանորյա տոներին ընդառաջ Էրեբունի վարչական շրջանի կենտրոնական փողոցները՝ Տիգրան Մեծ, Էրեբունի և Սասունցի Դավիթ, ձևավորել տոնական լույսերով և լուսային դեկորներով։ Էրեբունի փողոցն ամբողջությամբ՝ երկու կողմերից, ամրացնել ամուր մետաղալարերով, որոնց վրա պետք է կախել լուսային դեկորներով շղթաներ։ Շղթային ամրացված դեկորների միջանկյալ հեռավորությունը պետք է լինի 2մ, սյունից սյուն։ Թափվող լույսերը պետք է ունենան սառցե բեկորների տեսք։ Շղթաները փողոցների վրա պետք է ամրացվեն հնարավորինս խիտ տարբերակով` բոլոր առկա սյուների վրա։ Էրեբունի արգելոց թանգարանի հարակից տարածքում տեղադրել 2025 թվականի պատկերով լուսային դեկոր՝ լեդ լույսերով, որի բարձրությունը՝ 2,5-3 մետր, երկարությունը՝ 5 մետր: Այն պետք է լինի երկաթե կոնստրուկցիայով, որն ամբողջությամբ պատված կլինի լեդ լույսերով։ Կայարանամերձ հրապարակում՝ դեպի գլխավոր տոնածառ տանող հատվածում կառուցել 8 մետր երկարությամբ լույսային կամարի տեսքով ուղի, իսկ 2 մուտքերի մոտ կառուցել մետաղական կոնստրուկցիայով լուսային կամարներ։ Անհրաժեշտ է էրեբունի թանգարանի հարակից տարածքում և վարչական շրջանի տարբեր հատվածներում կատարողի կողմից տեղեդրվեն մեծ խաղալիքների, նվերների տուփերի կամ հրեշտակների տեսքով լուսային դեկորներ՝ ընդհանուր 8 հատ։ Ձևավորումը ավարտելուց հետո, մատակարարը պետք է երեկոյան ժամին լուսանկարահանել և տեսանկարահանել ամբողջ ձևավորումը, պատրաստել 1-2 րոպե տևողությամբ տեսանյութ և տրամադրդրել պատվիրատուին։ Ամանորյա տոներից հետո կազմակերպել ամբողջ գույքի՝ լույսային շղթաների և դեկորների, ապամոնտաժումը կատարողի կողմից և միջոցներով՝ պատվիրատուի սահմանած ժամկետներում։

Հիշեցնենք, որ  ArmLur.am-ը գրել էր՝ 2 մլն դրամ Երևանի քաղաքապետարանը հատկացրել էր Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա միջոցառում կազմակերպելու համար, իսկ 5 մլն դրամ էլ հատկացվել էր Նուբարաշեն վարչական շրջանում ամանորյա միջոցառում կազմակերպելու համար, իսկ 15 մլն 939 հազար դրամ Արաբկիրի վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Մամուլի Տեսություն

Լրահոս