Իշխանությունները մոռացել են՝ ինչի համար է հանրային տրանսպորտը, ես պնդում եմ՝ հնարավոր է 100 դրամով ունենալ որակյալ տրանսպորտ. Հայկ Մարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես պնդում եմ, որ հնարավոր է 100 դրամ սակագնով ունենալ որակյալ, երևանցիներին արժանի, լավագույն քաղաքների տիպի տրանսպորտային համակարգ։ Այս մասին Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր չէ անել, որովհետև իրենք ուղղակի չեն կարող ճիշտ կառավարել: Դա ցույց տվեց վերջերս իրենց արած «կարմիր գծերի» ռեֆորմը: Իրենք թանկացրեցին «կարմիր գծերը»՝ ասելով, որ դա կտա լավ արդյունք, այսինքն կենտրոնում մեքենաների հոսքը պետք է քչանար: Մենք բազմիցս ասացինք, որ այդպես չի լինելու, այդպես չի աշխատում, քաղաքցիները ևս դեմ էին դրան, մենք նաև հաշվարկները ցույց տվեցինք, բայց մեզ ոչ ոք չլսեց: Իրենք դա արեցին, և մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում քաղաքում. Գները պարզապես բարձրացան։ Եթե մարդիկ կայանման համար վճարում էին 100 դրամ, հիմա վճարում են 300 դրամ: Տարեկան 12 հազար դրամը դարձավ 160 հազար դրամ: Դրանից խցանումները չքչացան, խցանումները ավելացել են, մեքենաներն այսօր կանգնում են բակերում, կենտրոնի բնակիչները պարզապես ցայտնոտի մեջ են, կոլապս է բակերում, չեն կարողանում իրենց մեքենաները կանգնեցնել:

Այս և մյուս օրինակները ցույց են տալիս, որ իշխանությունը չգիտի՝ ինչ է անում: Տակը ոչ մի հաշվարկ չա: Իրենց նպատակը բնակիչներից գումար կորզելն է»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ այսօրվա իշխանությունները մոռացել են, որ հանրային տրանսպորտը մարդկանց համար է:




Լրահոս