ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարմիր գծերի համար քաղաքացիներն այլևս 160 հազար դրամ չեն վճարի. որոշում կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանի որոշմամբ կայանատեղիների համար վճարվող 160.000 դրամի թանկացումը չեղյալ է հայտարարվել։

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը, որով սահմանվել էին Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու նոր դրույքաչափեր։

Քաղաքային իշխանությունները Երևանի կենտրոնում կայանելը 13 անգամ թանկացրել էին՝ 12 հազարի փոխարեն դարձնելով 160 հազար դրամ։ Երևանի ավագանու դեմ հայցը ներկայացրել էր ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը։

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքացիները պնդում էին, որ դատարանի որոշումը տեղին է եղել, կողմ են այդ որոշումանը, սակայն հույս չունեն, որ քաղաքապետարանը այդ գումարները չի վերադարձնելու։

Երևանի քաղաքապետարանից էլ հայտնել էին, որ մեկամսյա ժամկետում դատարանի որոշումը քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է, իսկ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս