Լուկաշենկոն կրկին գրանցվել է որպես նախագահի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի հունվարի 26-ին։ Այս որոշումը կայացվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոյի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու օգտին վավեր է ճանաչվել 2 միլիոն 518 հազար 145 ընտրողի ստորագրություն։

Լուկաշենկոն բելառուսական պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարի յոթերորդ անգամ։ 2020-ի նախորդ ընտրություններում նա ստացել էր ժողովրդի քվեների 80,1%-ը։




Լրահոս