Ո՞վ է Աշոտ Ղահրամանյանի վարչապետի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից  հետաքրքրվեց` ո՞րն է եղել նախկին վարչապետ  Տիգրան Սարգսյանի  գործունեության ամենամեծ բացթողումը, որի պատճառով  նա հրաժարական տվեց: «Ես չեմ կարող ասել»,- ասաց պրն Ղահրամանյանը:

Իսկ թե ում կուզենար տեսնել վարչապետի պաշտոնում, Ղահրամանյանն ասաց. «Ինձ թվում է  կան բավականին թվով մարդիկ, որոնք արժանին են և կարող են ղեկավարել վարչապետի պաշտոնը»:

«Ւսկ այդ մարդիկ իշխանության, թե՞ ընդդիմության կազմից են»,- հետաքրքրվեց  մեր թղթակիցը: Ի պատասխան մարզպետն ասաց. «Իշխանության»:

 

 

 




Լրահոս