ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժե Ամանորին 4 գիշեր Ծաղկաձորում անցկացնելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը սկսում է շարք՝ ներկայացնելով, թե ինչ արժեքներ են նախատեսված Ծաղկաձորում Ամանորը դիմավորելու համար։

Այսպիսով, ինչ արժեն Ծաղկաձորի հյուրանոցներում գիշերակացը 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 3-ը 2 մեծահասակի դեպքում։

Ծաղկաձորի GM Rest House հյուրանոցում այս 4 գիշերվա համար անհրաժեշտ կլինի վճարել 840 հազար դրամ։

GM Rest House-ը հանգստյան տուն է, որը գտնվում է Ծաղկաձորում։ Հարմարությունները ներառում են այգի, սննդի և խմիչքի առաքում, 24-ժամյա ընդունարան և անվճար Wi-Fi: Այս հանգստյան տունն առաջարկում է անվճար մասնավոր ավտոկայանատեղի և դայակի խնամքի ծառայություններ:

Թեղենիս Ռեզորթ հյուրանոցում 4 գիշերվա համար անհրաժեշտ կլինի վճարել 661 հազար դրամ։

Թեղենիս հանգստյան համալիրը գտնվում է Ծաղկաձորում՝ լեռնադահուկային վերելակից 250 մետր հեռավորության վրա։ Այն ունի մարզասրահ, սաունա, գոլորշու սենյակ, փակ լողավազան, անվճար մասնավոր ավտոկայանատեղի և անվճար գերարագ Wi-Fi: Համալիրում կարող եք այցելել Restobar, որը մատուցում է համեղ ուտեստներ և ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև հանգստանալ ձմեռային այգում:

Ալյասկա հյուրանոցում 4 գիշերվա համար անհրաժեշտ կլինի վճարել 440 հազար դրամ։

Alaska Resort-ը հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորում։ Այն ունի այգի, ընդհանուր լաունջ, պատշգամբ և ռեստորան: Հարմարությունները ներառում են ուղիղ մուտք դեպի սարալանջ և դահուկների պահեստ, ինչպես նաև կա բարից և խաղատնից օգտվելու հնարավորություն: Հյուրերը կարող են օգտվել 24-ժամյա ընդունարանից, օդանավակայանից կամ դեպի օդանավակայան տեղափոխման ծառայություններից, ինչպես նաև անվճար Wi-Fi-ից հյուրանոցի ամբողջ տարածքում: Այս արժեքի մեջ ներառված է նաև նախաճաշը։

Alpina Resort հյուրանոցոում 4 գիշերվա համար անհրաժեշտ կլինի վճարել 310 հազար դրամ։ Հյուրանոցն ունի այգի, ընդհանուր լաունջ, պատշգամբ և ռեստորան: 4 աստղանի հյուրանոցն առաջարկում է սննդի և խմիչքի առաքում և այլ ծառայությունների մատուցում:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներում Ամանորի գիշերը և ևս 3 գիշեր անցկացնելը ոչ այնքան մատչելի է, քանի որ օրինակ՝ 300 հազար դրամ 2 անձ նույն արժեքով կարող է մեկնել Դուբայ և Ամանորն անցկացնել այնտեղ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս