Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Շանթ Սարգսյանն արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է:
Նյու Յորքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացել են արագ շախմատի մեկնարկային 5 տուրերը: Շանթ Սարգսյանը և ևս 3 շախմատիստ ունեն 4,5 միավոր և առաջատարներն են:
Տիգրան Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանն ունեն 3,5-ական միավոր:
Արագ շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հավաքել է միայն 2,5 միավոր:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը վաստակել են 2-ական միավոր: Առաջատարը 4 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Էլիս Լին է:
Դեկտեմբերի 27-ին կկայանան արագ շախմատի հաջորդ 5 տուրերը:
Հայաստանն այս տարվա աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 շախմատիստով: