Ռուսաստանի երեք քաղաքների օդանավակայաններում չեղարկվել են թռիչքների սահմանափակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի երեք քաղաքների՝ Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում չեղարկվել են ժամանակավոր սահմանափակումները, որոնք մտցվել էին քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։

«Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ին վերացվել են ինքնաթիռների ընդունման և բաց թողնման սահմանափակումները», – հայտնել է Կորենյակոն։

Նա նաև նշել է, որ սահմանափակումների ժամանակաշրջանում երկու ինքնաթիռ, որոնք թռչել են Կազան, վայրէջք են կատարել Ուֆայի այլընտրանքային օդանավակայանում։

Հունվարի 8-ին հաղորդվել էր, որ ռուսական չորս օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է՝ Սարատովում, Կազանում, Նիժնեկամսկում և Ուլյանովսկում։




Լրահոս