Ռուսաստանը հայտնել է Տամբովի մարզում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 7 վիրավորի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տամբովի մարզում բազմահարկ շենքերի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով յոթ մարդ է վիրավորվել:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ այս մասին հայտնել է Տամբովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Եվգենի Պերվիշովը:
Երկու հինգհարկանի շենքեր են վնասվել:

Նա հայտնել է, որ տուժել է 7 հոգի, որից 3-ը տուժել են կոտրված ապակիների բեկորներից: Եվս 4 հոգի գանգատվել է արյան բարձր ճնշումից: Բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, հոսպիտալացում չի պահանջվել:




Լրահոս